Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Հայաստան-Ֆրանսիա. համատեղ գիտահետազոտական և համալսարանական ծրագրեր

Հայաստան-Ֆրանսիա. համատեղ գիտահետազոտական և համալսարանական ծրագրեր
20.07.2016 | 16:36

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը՝ ի դեմս նախարար Լևոն Մկրտչյանի, և Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալությունը՝ ի դեմս ռեկտոր Ժան-Փոլ դե Գոդեմարի, այսօր Փարիզում ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ համատեղ գիտահետազոտական և համալսարանական ծրագրերի իրականացման մասին: Փոխըմբռնման հուշագրի նպատակն է` զարգացնել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի գիտահետազոտական լաբորատորիաների հետազոտական և տեխնոլոգիական գերազանցության կապերը Հայաստանի հետ՝ նպաստելով երիտասարդ հետազոտողների շարժունությանը, ինչպես նաև գիտության և տեխնիկայի զարգացման ոլորտում նոր համագործակցային ծրագրերի իրականացմանը:

Համագործակցությունը կիրականացվի գիտահետազոտական նախագծերի իրականացման համար անցկացվելիք մրցույթների շրջանակներում: Մրցույթին կարող են մասնակցել ՖՀԳ անդամ հայաստանյան համալսարաններում, ինչպես նաև այլ բուհերում և գիտահետազոտական հաստատություններում գրանցված ֆրանկոֆոն կամ մասամբ ֆրանկոֆոն հայ երիտասարդ հետազոտողները: Նախագծերի իրականացման տևողությունը մեկից մինչև առավելագույնը վեց ամիս է: Յուրաքանչյուր մրցույթի համար նախատեսվող բյուջեն կսահմանվի` ելնելով տվյալ տարվա համար նախատեսված բյուջետային հնարավորություններից։


Հուշագրի ստորագրումից հետո ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, ասված է. «Հայաստանի և Ֆրանսիայի բարեկամական հարաբերությունները խորը պատմական արմատներ ու ավանդույթներ ունեն, և այսօր մենք շարունակում ենք զարգացնել այդ ավանդույթները և համագործակցության նոր եզրեր փնտրել: Ֆրանկոֆոնիայի բազմամակարդակ գործունեության կարևոր հարթակներից մեկն է՝ Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալությունը, որը բացառիկ է իր հնարավորություններով և իր ծրագրերով նպաստում է ֆրանսալեզու գիտական տարածքի ստեղծմանը, խթանում է գիտական համագործակցությունը, աջակցում է գիտահետազոտական աշխատանքների կազմակերպմանը, իրականացմանը և փորձի փոխանակմանը։ Հայաստանը, խորապես հետաքրքրված լինելով հանրապետության գիտական կազմակերպություններում և համալսարաններում գործող գիտական խմբերի՝ եվրոպական տարածք ինտեգրվելու. համաշխարհային մակարդակի գիտական հետազոտություններում անմիջական մասնակից դառնալու հարցում, ուղիղ երկու ամիս առաջ միացավ Եվրամիության հետազոտության և նորարարության ֆինանսավորման «Հորիզոն 2020» ծրագրին:

Այս փոխըմբռնման Հուշագիրը բնագիտական, հումանիտար, քաղաքաշինության և այլ ոլորտներում Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ու Հայաստանի համար համագործակցության նոր հեռանկարներ կբացի, կնպաստի երիտասարդ հետազոտողների շարժունությանը»: Նախարարը նաև վստահություն է հայտնել, որ երկուստեք համագործակցությունը կկրի շարունակական բնույթ և կհամալրվի նոր գաղափարներով ու բովանդակությամբ։


Նշենք, որ այցի ընթացքում Նախարար Լևոն Մկրտչյանը պաշտոնական հանդիպում է ունեցել ՖՄԿ կառավարիչ Ադամա Ուանի հետ, ինչպես նաև ռեկտոր Ժան Պոլ դը Գոդմարի ուղեկցությամբ այցելել Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության գրասենյակներ:

Դիտվել է՝ 2540

Մեկնաբանություններ